Նորություններ

Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից

Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:

Պատրիարքարանից հայտնում են, որ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:

Back to top button