Նորություններ

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4342 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-ից 24-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 28 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 76-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Back to top button