ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մաշկի վրա հայտնված 6 ախտանիշ՝ թոքերի քաղցկեղը վաղ ախտորոշելու միջոց

Մասնագետը բացահայտել է թոքերի քաղցկեղը մաշկային 6 ախտանիշով որոշելու միջոց՝ խորհուրդ տալով բժշկի հետ վերահսկել դրանք:

Բրիտանացի բժիշկ Ջուլիա Գերրինին հայտարարել է, որ թոքերի քաղցկեղը կարելի է ախտորոշել վաղ փուլում և ժամանակին դիմել բժշկի։ Մասնագետի խոսքով՝ մաշկի վրա առկա 6 ախտանիշ օգնում է բացահայտել ուռուցքային հիվանդությունը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է Express-ը։

«Մաշկի վիճակն այնքան էլ հաճախ չի փոխվում թոքերի քաղցկեղի դեպքում, սակայն նման նշաններ ի հայտ են գալիս ուռուցքային հիվանդության՝ այլ օրգանների վրա տարածման կամ բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունների դեպքում»,- մանրամասնել է բժիշկը։

Մասնագետը բացահայտել է թոքերի քաղցկեղը մաշկային 6 ախտանիշով որոշելու միջոց՝ խորհուրդ տալով բժշկի հետ վերահսկել դրանք:

«Այդ ախտանշաններն են մաշկի թեթեւ կապտուկները, բարձրացած բծերի ի հայտ գալը, մաշկի դեղնավուն երանգը, ուժեղ քորը, աչքերի շուրջ առաջացած ցանը և կանոնավոր կարմրությունը դեմքի մի կողմում»,- նշել է դեղագործը՝ հավելելով, որ չոր մաշկը կամ քորը միշտ չէ, որ ազդանշան է տալիս օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին:

«Սակայն, օրինակ, արյունային հազը կամ շնչահեղձությունը, որոնք հիվանդության ավելի տարածված նախանշաններն են, պետք է բժշկի դիմելու պատճառ հանդիսանան։ Քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծացնում է ապաքինման հնարավորությունը»,- եզրափակել է բրիտանացի բժիշկը։

Back to top button
Close