ՄիջազգայինՆորություններ

Անհայտ անձը կրակ է բացել Հայդելբերգի համալսարանում

Հայդելբերգի համալսարանում երկուշաբթի օրը մի քանի մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով. հարձակվողը մահացել է:

Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային շրջանի Հայդելբերգի համալսարանում երկուշաբթի օրը մի քանի մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով. հարձակվողը մահացել է։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Գործակալության տվյալներով՝ զինված անձը հրազենով մի քանի մարդու վիրավորել է համալսարանի դասախոսությունների սրահում։ Դեպքի վայրում են իրավապահները։ Համալսարանի հարակից տարածքը շրջափակված է։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Back to top button