ՄիջազգայինՆորություններ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները լրացուցիչ ուժեր են տեղափոխում Արևելյան Եվրոպա

ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության վիճակի և լրացուցիչ նավեր ու կործանիչներ են ուղարկում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 24-ին, հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքից՝ ընդգծելով, որ նման միջոցներ են ձեռնարկվել Ռուսաստանի կողմից «Ուկրաինայում և նրա շուրջը» ռազմական ուժերի կուտակման ֆոնին։

Այսպիսով, ըստ հաղորդագրության, Դանիան ֆրեգատ կուղարկի Բալթիկ ծով և պատրաստվում է չորս F-16 կործանիչներ տեղակայել Լիտվայում՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության առաքելությանն աջակցելու համար։ Իսպանական նավերը կմիանան դաշինքի ռազմածովային ուժերի խմբավորմանը, բացի այդ, Մադրիդը դիտարկում է Բուլղարիա կործանիչներ ուղարկելու հարցը։

Ֆրանսիան իր պատրաստակամությունն է հայտնել ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ զորքեր ուղարկել Ռումինիա։ Նիդեռլանդները մտադիր է ապրիլին երկու F-35 կործանիչ տեղակայել Բուլղարիայում և մարտական պատրաստվածության բարձր աստիճանի բերել ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համար։ Միացյալ Նահանգները նաև ազդանշան է տվել, որ դիտարկում է Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է կազմակերպությանը լրացուցիչ ուժեր տրամադրելու դաշնակիցների մտադրությունը։

Back to top button