ՆորություններՍպորտ

Փայլուն առաջին խաղակես ու լարված վերջաբան. Ռոման հաղթեց Էմպոլիին

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 4։2 հաշվով առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ։

Փայլուն անցկացրած առաջին խաղակեսից հետո հռոմեական թիմը հաղթում էր 4։0 հաշվով. 24-րդ րոպեին հաշիվը բացել էր Թեմի Աբրահամը, 33-րդ րոպեին այն կրկնապատկել էր Ջանլուկա Մանչինին, 35-րդ րոպեին աչքի էր ընկել Սերժիո Օլիվեյրան, իսկ 2 րոպե անց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո ցուցատախտակին իր անունն էր գրանցել Նիկոլո Ձանիոլոն։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերն ավելի վստահ տեսք ունեին, ինչի արդյունքում կարողացան 2 գոլ «հետ բերել»։ 55-րդ րոպեին հաշիվը կրճատեց Անդրեա Պինամոնտին, իսկ 72-րդ րոպեին Նեդիմ Բայրամին երկրորդ գնդակն ուղարկեց հռոմեացիների դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։

Հավելենք, որ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 75-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վաստակեց 38 միավոր ու բարձրացավ 6-րդ տեղ։ «Էմպոլին» 29 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում։

footballam.com

Back to top button
Close