ՆորություններՔո ձայնը

Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը. Ղազինյան

Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ինչու՞ հիմա, կիրակի օրով, երեկոյան . . .

Մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ից 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի ֆինանսավորում էր ստացել, և հայտարարվեց, որ դա միայն սկիզբն է:

Իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հրաժարականն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ:

Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության:

Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը . . .»,- գրել է նա:

Back to top button
Close