«Համենայնդեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել»

Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.
— ինչու հիմա տվեց հրաժարական,
— ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
— ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
— խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
— խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
— գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
— ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
— եվ վերջապես, ինչու այլեւ «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայնդեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել»,-գրել է քաղաքագետը։