ՄիջազգայինՆորություններ

Կրասնոդարում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է ռեկորդային 41 սմ-ի

Կրասնոդարում ձյան ծածկույթի ռեկորդային բարձրություն է գրանցվել, կիրակի հայտնել է FOBOS օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Վերջին օրերի ընթացքում Կուբանում տեղումների անոմալ քանակություն է գրանցվել, մի շարք վայրերում այն ​​հասել է գրեթե ամբողջ ամսական նորմային։ Կրասնոդարում նման առատ տեղումների արդյունքում գրանցվել է ձյան ծածկույթի ռեկորդ։ Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ սահմանվել է 41 սմ բարձրություն (նախկին առավելագույնը՝ 40 սմ)»,- հայտնել է նա Instagram-ի իր էջում։

Նշվում է, որ Կովկասի ամբողջ սեւծովյան ափը պատված է ձյան շերտով։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի հարավում ցիկլոնը կշարունակի գործել, ձյան տեղումները կշարունակվեն։

Իր հերթին, «Չերնոմորիե» հաստատության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձյան տեղումները սողանքներ են առաջացնում Ջուբգայի Ա-147  դաշնային մայրուղու վրա՝ Աբխազիայի հետ սահմանին: Նրա խոսքով՝ ծառերի անկում է գրանցվել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը:

Նշվում է, որ սողանքների հետևանքների վերացումը և դաշնային մայրուղիների կանոնավոր երթևեկության վերականգնումն իրականացվում է օպերատիվ կերպով:

Back to top button