ՆորություններՍպորտ

Մենք պետք է մեր լավագույն ֆուտբոլը խաղանք. Տուխել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ հանդիպման սպասելիքներով։

«Վերջին հանդիպումներում արդյունքները լավն էին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հանդիպումը նույնը լինի:

«Տոտենհեմը» հաղթեց իր նախորդ խաղի վերջին րոպեներին, և մենք հաղթեցինք նրանց Լիգայի գավաթի երկու խաղերում: Դա մեզ վստահություն կհաղորդի հանդիպման ժամանակ։ Դա առավելությունների կամ փիլիսոփայության խնդիր չէ: Խոսքը վերադարձի մասին է, և մենք պետք է ճիշտ դասավորվենք, որպեսզի ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Այսօր՝ հունվարի 23-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կկայանա Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Չելսի» – «Տոտենհեմ» հանդիպումը։

Back to top button