ՆորություններՍպորտ

Ա Սերիա․ Ջեկոն վերջին րոպեին հաղթանակ է պարգևում Ինտերին

Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Վենեցիային»։

19-րդ րոպեին Տոմա Անրին առաջ մղեց հյուրերին։ 40-րդ րոպեին Նիկոլո Բարելլան հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Էդին Ջեկոն դարձավ հաղթական գոլի հեղինակ։

«Ինտերը» վաստակեց 53 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վենեցիան» 18 միավորով 17-րդ տեղում է։

Back to top button