ՆորություններՍպորտ

ՖՖ-ի, PAYFA-ի և Յուրա Մովսիսյանի ջանքերով Լոս Անջելեսում ֆուտբոլային հավաք կկազմակերպվի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) և Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանի համատեղ ջանքերով Լոս Անջելեսում կազմակերպվելու է ֆուտբոլային հավաք 2009 թվականին ծնված երեխաների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նրանցից լավագույնները հնարավորություն են ունենալու հետագայում համալրելու Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականները։

Այս հրաշալի նախաձեռնության մանրամասները` ՀՖՖ TV-ի տեսանյութում։

Back to top button