ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սահմանադրության հետ կապված ցանկացած առաջարկ պետք է բաց քննարկվի»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առկա է համընդհանուր կոնսենսուս։ Սակայն այդ անհրաժեշտության պատճառաբանումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է․ 2015թ. սահմանադրական հանրաքվեի կեղծված լինելը, այս սահմանադրությամբ վեթինգ անցկացնելու, իշխանության տարանջատման անհնարինությունը և այլն։

Իոաննիսյանը սա համարում է աշխատանքների վերսկսում, քանի որ 2020թ. գարնանը արդեն այդպիսի խումբ ձևավորվել էր։ Կառավարությունը, ի զարմանս քաղհասարակության ներկայացուցիչների, հենց առաջին փուլում համաձայնվեց, որ օրակարգը որոշողը լինելու են հենց աշխատանքային խմբի անդամները, և այն լիովին բաց է լինելու հանրության առաջարկների համար։

Փորձագետը հուսով  է, որ կառավարությունը պատրաստ է ընդունել քաղաքացիների կարծիքը այնպիսին, ինչպիսին որ այն լինի։ Ըստ նրա՝ եթե աշխատանքային խումբը գործի, օրինակ, Հրայր Թովմասյանի սկզբունքով՝ հանրությունից փակ և հանրային կարծիքը հաշվի չառնելով, ապա հանրաքվեի պարտության մեղավորը հենց խումբն էլ կլինի, եւ շատ կարևոր է պահել կապը հանրության հետ, լսել հանրային  կարծիքը։

 

Back to top button