ՄիջազգայինՆորություններ

Ղազախստանում անկարգություններից հետո քրեական գործերով ձերբակալվել է 782 մարդ

ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը հայտնել էր, որ Ղազախստանում հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը կազմել է 1822:

Ղազախստանում զանգվածային անկարգությունների և ահաբեկչական գործողություններից հետո հարուցված քրեական գործերով դատարանի սանկցիայով ավելի քան 780 մարդ է ձերբակալվել, ասել է երկրի գլխավոր դատախազության առաջին ծառայության ղեկավարի տեղակալ Ելդոս Կիլիմժանովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիլիմժանովի խոսքով՝ ներկայումս քննչական և օպերատիվ խմբերը քննում են 819 քրեական գործ, այդ թվում՝ 45-ը՝ ահաբեկչության, 36-ը՝ անկարգությունների, 15-ը՝ սպանությունների վերաբերյալ։ Բացի այդ, հետաքննվում են ավազակային հարձակման, գողության, զենքի հափշտակության, իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերը։

«Այս գործերով կալանավորվել է 970 կասկածյալ, որոնցից 782-ը դատարանի թույլտվությամբ կալանքի տակ է առնվել, 29-ը տնային կալանքի տակ է»,- ասել է Կիլիմժանովը։

Նրա խոսքով, ձերբակալվածների ամենամեծ թիվը՝ 464-ը, բաժին է ընկնում ահաբեկչության և անկարգությունների դեպքերին։ Դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ մեկ գործի շրջանակներում կարող են կալանավորվել մի քանի կասկածյալ։

Ավելի վաղ երկրի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը հայտնել էր, որ Ղազախստանում հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը կազմել է 1822։

Back to top button