Նորություններ

«Երազանքների կազմվածքը». Քիմ Քարդաշյանը կրկին հիացրել է երկրպագուներին

Քիմ Քարդաշյանը որոշել է գովազդային տեսահոլովակ նկարահանել SKIMS-ի լողազգեստների նոր հավաքածուի համար։

Քիմ Քարդաշյանը սիրելիի հետ անցկացրած արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի։ 41-ամյա ամերիկացի մոդելը կեցվածք է ընդունել սեփական ապրանքանիշի նոր հավաքածուի համար։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Cosmo.ru-ն:

Քիմը կեցվածք է ընդունել էլեկտրիկ կապույտ տոպով և բիկինիով։ Լողազգեստը հիանալի կերպով ընդգծել է աստղի կազմվածքի բոլոր առավելությունները՝ բարակ գոտկատեղն ու փարթամ կոնքերը։

Քարդաշյանի փոքր-ինչ թաց մազերը հասնում են մինչև գոտկատեղը։ Դիմահարդարները մոդելին բնական դիմահարդարում են արել՝ շագանակագույն երանգներով։ Քիմ Քարդաշյանը որոշել է գովազդային տեսահոլովակ նկարահանել SKIMS-ի լողազգեստների նոր հավաքածուի համար։

Գործարար կնոջ երկրպագուները հիացած են նրա նոր կերպարով։ «Անհավանական մարմին», «Դու նման ես տիկնիկի: Հիասքանչ կերպար», «Դու ունես իմ երազանքների կազմվածքը. կատարյալ է», «Զարմանալի է, թե ինչպես է այս գույնը սազում ձեզ»,- նման մեկնաբանություններ են արել երկրպագուները համացանցում:

Back to top button