Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենան «La Nuova Dolce Vita» համերգային ծրագրով

Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երաժիշտներն ունկնդրին կպարգեւեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։

Համերգի ընթացքում կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ողջունելով հայ երաժշտասերներին, հրավիրում է «La Nuova Dolce Vita» խորագրով համերգին։ Համերգին ելույթ կունենա նաեւ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

Back to top button