ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Իտալական ընկերությունը նախագծել է Air Yacht հիբրիդային թռչող զբոսանավը

Air Yacht հիբրիդային մեքենան միավորում է դիրիժաբլի և օվկիանոսային զբոսանավի առավելություններն ու հնարավորությունները:

Իտալական Lazzarini Design Studio դիզայներական ընկերությունը՝ Պիերպաոլո Լացցարինիի գլխավորությամբ, նախագծել է տրանսպորտի հիբրիդային տարբերակ, որը կոչվում է Air Yacht (օդային զբոսանավ). այն միավորում է դիրիժաբլի և օվկիանոսային զբոսանավի առավելություններն ու հնարավորությունները։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Նոր տեխնոլոգիաները և ժամանակակից նյութերը կարող են վերակենդանացնել էկոլոգիապես մաքուր, տնտեսող և հարմարավետ տրանսպորտի՝ դիրիժաբլների հանրաճանաչությունը մեր ժամանակներում:

Air Yacht-ի տեխնիկական բնութագրերը շատ տպավորիչ են. թռիչքը օդում կարող է իրականացվել 110 կմ/ժ արագությամբ։ Ջրի մակերեւույթին արագությունը կկազմի մոտ 9 կմ/ժ։ Ուղղահայաց թռիչք կամ վայրէջք կատարելը, ինչպես նաև հորիզոնական հարթությունում տեղաշարժվելը, օդում և ջրի վրա մանևրելը իրականացվում է 8 ռոտորային պտուտակների միջոցով:

Հելիումային երկու խցիկների միջև կա կենտրոնական գոնդոլա՝ 80 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ։ Այստեղ են գտնվում զբոսանավի տիրոջ կառավարման վահանակը և խցիկը։ Կա առանձին ելք դեպի տախտակամած՝ 360 աստիճան համայնապատկերով, ինչպես նաև դեպի ուղղաթիռի հարթակ։

Հյուրերի համար նախատեսված է 10 նավախցիկ՝ հագեցած բոլոր հարմարություններով: Հյուրասենյակները տեղակայված են օդային զբոսանավի հելիումային խցիկներում: Թռչող զբոսանավի ընդհանուր լայնությունը կկազմի 80 մետր։ Զբոսանավի բոլոր հատվածներն ու խցիկները պատրաստված են չոր ածխածնային մանրաթելից և փոխկապակցված են։

Air Yacht հիբրիդային մեքենայի մարտկոցները թույլ կտան շարժվել մինչև 48 ժամ նավարկային արագությամբ: Արևային մարտկոցները կկարողանան մեծացնել ճանապարհորդության ինքնավարությունը գրեթե մինչև անսահմանություն: Օդային զբոսանավի պահեստները նախատեսված են սննդի մեծ պաշարներ պահելու համար, իսկ գինու մեծ պահեստը թույլ չի տա, որ երկարատեւ ճանապարհորդության ժամանակ ուղևորները ձանձրանան։

Back to top button