Նորություններ

ԱՄՆ բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, նաեւ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին

Այս շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերական կարողությունների հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը։

Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Նա հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և արտակարգ իրավիճակների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննության առնելով հայ-ամերիկյան գործընկերությունը և հետագա համագործակցությունը։

Հանդիպումներին ներկա էր նաև դեսպան Թրեյսին։ Գեներալ Վոհնը այցելել է 12-րդ խաղաղապահ բրիգադ և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։

Նա նաև եղել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։

Back to top button