ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սովորական ըմպելիք, որը կանխում է մի շարք հիվանդություններ՝ ազդելով կյանքի տեւողության վրա

Գիտական աշխատանքով ապացուցվել է, որ այս ըմպելիքի օգտագործումը կապված է կյանքի տեւողության աճի հետ:

Ապացույցների թիվը, որ դիետան ազդում է կյանքի տեւողության վրա, շարունակում է աճել: Պարզվել է, որ մի շարք մթերքների ու ըմպելիքների օգտագործումը դրական է ազդում սրտի և արյան անոթների վիճակի վրա և անգամ կարող է պաշտպանել տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններից։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:

Գիտնականների կարծիքով՝ կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք հայտնի են որպես կատեխիններ։ Այս եզակի մոլեկուլները ցույց են տվել հզոր հակաուռուցքային ազդեցություն:

Օրինակ, մետավերլուծություններից մեկով ապացուցվել է, որ կանաչ թեյ օգտագործելու դեպքում հնարավոր է կանխել թոքերի, հաստ աղիքի, լյարդի և ստամոքսի քաղցկեղը: Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կրծքագեղձի քաղցկեղի կրկնվող դեպքերը զգալիորեն քիչ են եղել այն կանանց մոտ, ովքեր ամեն օր օգտագործում են ավելի քան 5 բաժակ կանաչ թեյ:

Մեկ այլ գիտական ​​աշխատանքով ապացուցվել է, որ այս ըմպելիքի օգտագործումը կապված է կյանքի տեւողության աճի հետ։ Ավելի քան 100.000 չինացիների մասնակցությամբ փորձի ժամանակ գիտնականները փորձել են գնահատել կանաչ թեյի ազդեցությունը սրտանոթային հիվանդությունների զարգացման վրա։ Արդյունքում պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր 7 տարի շարունակ շաբաթական առնվազն երեք անգամ թեյ են խմել, մահացու ելքով սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը նվազել է 56%-ով։

Համապատասխան ազդեցությունը գիտնականները բացատրել են կանաչ թեյի՝ լիպիդային նյութափոխանակությունը բարելավելու, արյան ճնշումը իջեցնելու և շաքարի նյութափոխանակությունը նորմալացնելու ունակությամբ։

Back to top button