Նորություններ

Խանիայի փարոսը, Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով

Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիս-արևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի և Հունաստանի հանրապետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Back to top button