ՆորություններՍպորտ

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն

Շախմատի կանանց Հայաստանի 77-րդ առաջնությունն ավարտվեց Մարիամ Մկրտչյանի  հաղթանակով:

Վերջին՝ 9-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սեւ խաղաքարերով հաղթեց Մարիա Գևորգյանին եւ 7 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը:

2021 թվականի Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մարիա Գեւորգյանը 6 միավորով երրորդն է:

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Մարիամ Մկրտչյան՝ 7 միավոր, Սուսաննա Գաբոյան՝ 6.5, Մարիա Գեւորգյան՝ 6, Աստղիկ Հակոբյան՝ 4,5 Նարինե Գասպարյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Նարե Առաքելյան՝ 3,5, Ասյա Եդիգարյան՝ 3, Աննա Խաչատրյան՝ 2,5:

Back to top button