ՄիջազգայինՆորություններ

Ալմաթիում հայտնաբերվել են կառավարական կառույցների վրա հարձակում գործած զինյալների գաղտնի գերեզմաններ

Ալմաթիում հարձակումներ իրականացրած զինյալների գերեզմաններ են հայտնաբերվել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։

Դեռեւս գերեզմանների ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ զինյալները, այդ թվում՝ օտարերկրացի, ակտիվորեն ներգրավված են եղել պետական ​​կառույցների վրա հարձակումներին։

Ինչպես պարզաբանել է Ղազախստանի ղեկավարը, ավազակները գիշերը հարձակվել են դիահերձարանների վրա և տարել զոհված «հանցակիցների» մարմինները. սա միջազգային ահաբեկիչների գործելակերպն է, ովքեր նման կերպ մաքրում են իրենց հետքերը:

Back to top button