Բուք, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։
Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։
Արագածոտնի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։