ՄիջազգայինՆորություններ

Դաղստանում ինքնաձիգներով զինված ոստիկանները ծեծկռտուք են սարքել

Դաղստանում՝ Մախաչկալա քաղաքում, պարեկային ծառայության երկու ոստիկան՝ ինքնաձիգներով զինված, ծեծկռտուք են սարքել հենց «աշխատավայրում», հայտնում է ԳԱԼԱ-ն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես լեզվակռվից հետո «քաջարի» իրավապահներից մեկը գլխով հարվածում է հակառակորդին, ապա ոտքով հարվածելու անհաջող փորձից հետո սայթաքում և ընկնում։ Իրավիճակից օգտվելով՝ նրա «ընկերը» փորձել է ինքնաձիգի կոթով հարվածել ընկածի գլխին։

Ոստիկանություն կանչելու կարիք չի եղել. մոտակայքում են եղել նրանց գործընկերները, ովքեր հանդուգն իրավապահներին քարշ են տվել «ռինգի» տարբեր անկյուններ։

Հայտնի է, որ երկու ոստիկանն էլ ազատվել են աշխատանքից:

 

Back to top button