ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Անհատական «թռչող ափսե», որը կարող է զարգացնել մինչեւ 257,5 կմ/ժ արագություն

«Թռչող ափսե» ձեռք բերելու առաջին հավակնորդները կարող են լինել կղզի-պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև էքստրեմալ հանգստի սիրահարները:

Զրոյական արտանետումով կոմպակտ eVTOL տաքսիների մշակման առաջամարտիկներից մեկը՝ Zeva Aero ստարտափն իրականացրել է իր Zeva Zero անօդաչու մեքենայի փորձարկումների առաջին հաջող շարքը, որի սկավառակաձև թափքը փոքրիկ «թռչող ափսե» է հիշեցնում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Zeva Zero կոմպակտ օդային տաքսին մի փոքր ավելի մեծ է, քան սովորական մոտոցիկլետը և կարող է կայանվել սովորական ավտոտնակում: Առաջին թռիչքային փորձարկումները տեղի են ունեցել Վաշինգտոն նահանգում՝ Փիրս շրջանի գյուղական վայրում։ Չորս փորձնական թռիչքների ընթացքում Zeva Zero-ն օդում է եղել ընդհանուր առմամբ 4 րոպե:

Zeva Zero-ի տեխնիկական բնութագրերը թույլ կտան թռչող էլեկտրական մեքենային շարժվել մինչև 160 մղոն/ժ (257,5 կմ/ժ) հորիզոնական արագությամբ՝ մինչև 80 կմ ինքնավար թռիչքի միջակայքով: Zeva Aero-ի ծրագրավորողների կարծիքով՝ «թռչող ափսե» ձեռք բերելու առաջին հավակնորդները կարող են լինել կղզի-պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև էքստրեմալ հանգստի սիրահարները։

Հաջորդ փորձարկումները տեղի կունենան այս տարվա գարնանը, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի նախնական հայտ ներկայացնել օրիգինալ eVTOL սարք ձեռք բերելու համար։ Սերիական Zeva Zero-ի արժեքը կկազմի մոտ 250 հազար դոլար։

Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով թռչող էլեկտրական մեքենաները (eVTOL) բազմաթիվ խցանումներից և ներքին այրման շարժիչով մեքենաների հսկայական արտանետումներից տուժող ժամանակակից մեգապոլիսների համար շուտով կարող են դառնալ սովորական երեւույթ:

Back to top button