Նորություններ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մտադիր չէ հրաժարական տալ

Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։
«Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։