ՆորություններՍպորտ

Ռամոսն առաջին անգամ չի ընդգրկվել FIFA The Best տարվա խորհրդանշական հավաքականում

Երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին, տեղի ունեցավ FIFA Best Awards-2021 մրցանակաբաշխությունը։

2021 թվականի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են 11 ֆուտբոլիստներ, սակայն բացակայում է ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Հատկանշական է, որ 35-ամյա իսպանացին առաջին անգամ չհայտնվեց տարվա թիմում, որը պատմության մեջ վեցերորդ անգամն է հրապարակվում։

Ընդ որում, երկու խաղացողներ բոլորը վեց անգամ եղել են տարվա թիմում։ Այդ ֆուտբոլիստներն են «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես նաև ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Back to top button