ՄիջազգայինՆորություններ

«Գրե՛ք, զանգե՛ք, վերադարձրե՛ք նրան». Գոհար Ավետիսյանի առաջին ամուսինը ենթարկվել է նրա երկրպագուների գրոհին

28-ամյա Գոհար Ավետիսյանի նախկին սիրեցյալին զայրացրել են երկրպագուների՝ հայտնի դիմահարդարին կարեկցելու իրեն ուղղված պահանջները:

Վաղիկ Մարտիրոսյանն էմոցիոնալ է արձագանքել նախկին կնոջ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությանը. 28-ամյա Գոհար Ավետիսյանի նախկին սիրեցյալին զայրացրել են երկրպագուների՝ հայտնի դիմահարդարին կարեկցելու իրեն ուղղված պահանջները։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Մարտիրոսյանը երկու տարի ամուսնացած է եղել աստղային դիմահարդարի հետ։ Գոհարն ու Վաղիկը բաժանվել են 2018 թվականին, սակայն պահպանել են ընկերական հարաբերությունները։ Գործարարը չէր պատրաստվում մեկնաբանել նախկին հարսնացուի ամուսնալուծությունը, քանի դեռ Ավետիսյանի երկրպագուները վերամիավորման առաջարկներով չէին հարձակվել նրա վրա։

«Ուզում եմ զգուշացնել բոլորին. ես կարգելափակեմ մարդկանց, ովքեր ինձ գրում են իմ նախկին կնոջ մասին: Կարևոր չէ՝ ուրախ եք, տխուր, թե կարծում եք, որ ձեր խորհրդի կարիքն ունեմ, պարզապես կարգելափակեմ։ Առավոտից ամբողջ դիրեկտը նույնն է՝ «գրե՛ք, զանգե՛ք, վերադարձրե՛ք»,- վրդովված գրել է Մարտիրոսյանը։

Երեկ Գոհարը խոստովանել է, որ այլեւս չի ապրում երկրորդ ամուսնու՝ Սերգեյ Գրիգորյանի հետ։ Աստղը նշել է, որ բաժանման պատճառը եղել է իր համար դժվար պահերին սիրելիի աջակցության բացակայությունը։ Դիմահարդարի խոսքով՝ Սերգեյն իրեն լքել է այն պահին, երբ ինքը մահվան շեմին էր:

Նա բարդությունների է հանդիպել դեկտեմբերին կատարած պլաստիկ վիրահատությունից հետո։ Գոհար Ավետիսյանի մոտ արյան վարակում էր սկսվել, բժիշկները հիասթափեցնող կանխատեսումներ էին արել:

Այժմ Գոհարը կենտրոնացած է աշխատանքի և որդու դաստիարակության վրա։

Back to top button