ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Չինացիները Լուսնի մակերևույթին ջուր են հայտնաբերել

Լուսնի հետազոտության արդյունքները կօգնեն վերլուծել լուսնային գաղութների ստեղծման հնարավորությունը, որոնք ինքնուրույն իրենց կապահովեն ջրով:

Լուսնի մակերևույթի ուսումնասիրության ընթացքում տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ չինական սարքն ուղղակիորեն հաստատել է Երկրի արբանյակի վրա ջրի առկայության փաստը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Նախկինում Լուսնի մակերևույթի հետազոտողները հայտարարել էին ջրի առկայության մասին՝ պինդ սառած վիճակում, արբանյակի մութ կողմում՝ խառնարանների խորքում: Սակայն ժամանակակից գիտելիքների հիման վրա հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ջուր կարող է լինել նաև Արեգակի կողմից լուսավորված Լուսնի մակերևույթին։ Այժմ այս փաստը հաստատում են չինացի գիտնականների հետազոտության արդյունքները:

«Չանյե-5» մոդուլը ուսումնասիրել է Լուսնի վրա վայրէջքի կետին մոտ գտնվող տարածքը՝ Փոթորիկների օվկիանոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռյումկեր Պիկ հրաբխի շրջանում: Երկրաբանական չափանիշներով համեմատաբար երիտասարդ այդ շրջանը ձևավորվել է ընդամենը 2 միլիարդ տարի առաջ։ Սպեկտրոմետրով (LMS) չափվել է ռեգոլիթի և բազալտե ապարների անդրադարձելիությունը։

Արդյունքում պարզվել է, որ ռեգոլիթի մակերևութային բնահողը (1 տոննա) պարունակում է մինչև 120 գրամ ջուր, ինչը համապատասխանում է Apollo առաքելության տիեզերագնացների կատարած ուսումնասիրությանը։

Միևնույն ժամանակ, բազալտային ապարներում, որոնք մակերես են դուրս եկել լուսնի խորքերից, ջրի կոնցենտրացիան շատ ավելի մեծ է և կազմում է 1 տոննայում 180 գրամ։

Այս փաստը ցույց է տալիս, որ Լուսնի վրա ջրի լրացուցիչ աղբյուրներ կան։ Հետազոտության արդյունքները կօգնեն վերլուծել լուսնային գաղութների ստեղծման հնարավորությունը, որոնք ինքնուրույն իրենց կապահովեն ջրով։

Back to top button