Նորություններ

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթ ստացվել է 209 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են՝ աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունվարի 10-14-ը գրանցվել է 209 զանգ:

Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 81 հետզանգ՝ իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Արցախի նախագահի աշխատակազմից հեշեցնում են, որ թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։

Back to top button