Նորություններ

Ինչու Մոսկվայում Թուրքիայի ներկայացուցչի մեքենան եղել է դրոշով, Հայաստանինը՝ ոչ. պարզաբանում է Ռուբինյանը

Մեր ԱԺ նիստերը ինձ հիշեցնում են հայտնի ցածրորակ հաղորդումը՝ «Скандалы, интриги, расследования», բայց ես չեմ զլանա հերթով պատասխանել ձեր բոլոր հարցադրումներին, քանի որ ընկել ենք, պիտի քաշենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրումներին:

Մանուկյանը նշել էր, որ հայ-թուրքական գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է մի բան, հետո մերոնք արձագանքում են: Նա նաեւ անդրադարձել էր փաստին, որ Մոսկվայում բանակցությունների ժամանակ Թուրքիայի ավտոմեքենան դրոշով է եղել, Հայաստանինը՝ ոչ:

Անդրադառնալով առանց դրոշ մեքենայի մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը նշեց, թե մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երկու հատուկ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ, որքանով ինքն է տեղյակ, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:

Back to top button
Close