Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններոմ Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը   առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ճանպարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Վիրավորներից երկուսին հիվանդանոց է  ուղեկցել նույն վաշտի  ավագ տեսուչ  Կարեն Ստեփանյանը, ով այնուհետև վերադառնալով  վթարի վայր՝ սահմանազատել է տարածքը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button