ՆորություններՍպորտ

Ռոման հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Կալյարիին»։ Հռոմեական թիմը հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվել է 33-րդ րոպեին. նշանակված 11-մետրանոցը հստակ է իրացրել Սերխիո Օլիվեյրան։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Խաղն ընթացել է «Ռոմայի» ֆուտբոլիստների տարածքային և խաղային առավելությամբ։

footballam.com

Back to top button