ՄիջազգայինՆորություններ

Ինչու է Ռուսաստանն անհրաժեշտ համարում զինված ուժերն Ուկրաինայի սահմանների մոտ պահելը. Պեսկով

Լարված իրավիճակի և ՆԱՏՕ-ի գործողությունների պատճառով ռուսական զորքերը կմնան Ուկրաինայի սահմանների մոտ, բայց Ռուսաստանի տարածքում։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքեր կան, շատ լարված իրավիճակի պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում այնտեղ պահել զորքերը»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում դիտվում են ՆԱՏՕ-ի օդանավերի թռիչքներ, դաշինքի ենթակառուցվածքների առաջխաղացում դեպի ռուսական սահմաններ։ «Մենք պետք է պատասխան տանք, նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, դրա համար էլ մեր զինվորականներն այնտեղ են, մեր տարածքում»,- հավելել է ՌԴ ղեկավարի խոսնակը։

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Նման մեղադրանքների համար հիմք է հանդիսացել այն պնդումը, թե Ռուսաստանը ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ։

Back to top button