ՄիջազգայինՆորություններ

Ալմաթիում անկարգությունների հետևանքով զոհվել է 149 խաղաղ բնակիչ և 11 ուժային

Ալմաթիում անկարգությունների ժամանակ զոհվել է 149 քաղաքացիական անձ և անվտանգության 11 աշխատակից, հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գնաճին։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում՝ հանրապետության ամենամեծ քաղաքում:

Իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում և սկսել հակաահաբեկչական գործողություն։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ անկարգությունների հետեւանքով տուժել է 4578 մարդ, մահացել է 225 մարդ, այդ թվում՝ 19 ուժային։

Back to top button