ՆորություններՍպորտ

Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից։ Նրան լուսանկարել էին Մելբուրնի օդանավակայանում՝ իր մարզիչ Գորան Իվանիշևիչի ուղեկցությամբ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի էր դարձել ավստրալական դատարանի վճիռը՝ կապված Ջոկովիչի գործի հետ, որի վիզան ավելի վաղ կրկնակի չեղարկվել էր։

Թենիսիստի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել էր, Ջոկովիչը տանուլ էր տվել գործը։ Այս կերպ, նրան չի հաջողվել Ավստրալիայի վիզա ստանալ ու նա, ըստ ամենայնի, արտաքսվել էր երկրից։

Back to top button