ՆորություններՍպորտ

Ջոկովիչը տանուլ տվեց դատարանում ու ստիպված կլինի լքել Ավստրալիան

Հայտնի է դարձել ավստրալական դատարանի վճիռը՝ կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի գործի հետ, որի վիզան ավելի վաղ կրկնակի չեղարկվել էր։

Թենիսիստի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել է, Ջոկովիչը տանուլ է տվել գործը։ Այս կերպ, նրան չի հաջողվել Ավստրալիայի վիզա ստանալ ու մոտ ժամանակներս նա կարտաքսվի երկրից։ Այս մասին հաղորդում է լրագրող Բեն Ռոտենբերգը թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել էր Մելբուրն՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 17-ին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը թենիսիստին կալանավորել էր օդանավակայանում և հարցաքննությունից հետո հունվարի 6-ի գիշերը չեղարկել էր վիզան։

Ջոկովիչը փորձել էր մուտք գործել Ավստրալիա չպատվաստված՝ կորոնավիրուսի պատվաստումից բժշկական բացառությամբ։ Սահմանապահ ծառայությունը տրամադրված տվյալները անբավարար էր համարել։ Թենիսիստին դեռ այն ժամանակ պետք է արտաքսեին, սակայն հունվարի 10-ին դատարանը բեկանել էր այս որոշումը։

Back to top button