Օրգանիզմը բեռնաթափելու ճիշտ ժամանակն է

Սովորաբար ամանորյա տոները մեզ վրա վատ են անդրադառնում երկու իմաստով՝ նախ ճեղքվածք է տալիս ընտանեկան բյուջեն, եւ ապա տոներից հետո նկատելի են դառնում ավելորդ կիլոգրամները:
Եվ զարմանալիորեն միշտ ավելորդ կիլոգրամների մասին հիշում են տոներից հետո, ու սկսվում են տանջալից դիետայի օրերը:
Որպեսզի սեփական օրգանիզմը չհայտնվի շոկային իրավիճակում, առողջության մասին պետք է հիշել ամեն օր, հատկապես Ամանորից առաջ:
1.Դուք կսկսեք զգոն լինել տոնական օրերին եւ չեք չարաշահի վիտամիններն ու սնունդը:
2.Եթե անգամ գիրանաք, կվերականգնեք ձեր նախկին քաշը եւ դրանից հետո էլ հեշտ կլինի մաշել մի քանի օրվա ավելացրած կիլոգրամները:
Ուստի ժամանակը հենց այսօր է: Ճիշտ դիետա պետք է սկսել նախ հրաժարվելով հացամթերքից: Ոչ մի կերպ չի կարելի սահմանափակել սպիտակուցները:
Ավելի լավ կլինի պակասեցնել մրգերի չափաբաժինը:
Օգտակար է նաեւ կանաչ թեյը, իսկ ամենօրյա հեղուկների կանոնավոր ընդունումը կօգնի ոչ միայն արդյունավետ դիետա կազմակերպել, այլեւ կմաքրի օրգանիզմը: