Նորություններ

ՌԴ քաղաքացիություն 2021 թվականին հիմնականում ստացել են ԱՊՀ հանրապետությունների քաղաքացիները

ՀՀ քաղաքացիներն առաջատարների շարքում են նախորդ տարի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց շրջանակում։

Նախորդ տարի ամենաշատը ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։

«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 563 000 մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստացել: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,–ասել են ՆԳՆ-ից:

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ 2021 թվականի 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ՝ 950 մարդ, 2019 թվականին ՝ շուրջ 730 մարդ:

Back to top button
Close