Նորություններ

Համատեղ շրջագայությունների ժամանակ որսագողության դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համատեղ շրջագայության ժամանակ Շինարարների փողոցից, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ: Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով: Նա ներկայացրել է 31 սիգ:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունվարի 14-ին ոստիկանության Նոր Նորքի համայնքային ոստիկանները, Երևանի քաղաքապետարանի և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 50-ամյա կնոջ, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում վաճառում էր սիգ տեսակի ձկնատեսակ:
Նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button