Նորություններ

«Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքները կապված են նաև Ղազախստանում իրենց ծավալապաշտական նպատակների, ծրագրերի տապալման հետ». Դ.Բաբայան

Ադրբեջանի նման պահվածքը կանխատեսելի է, և այստեղ որևէ նոր բան չկա: Մենք երկար տարիներ առնչվում ենք այս երկրի հետ և պետք է լավ պատկերացնենք՝ ում հետ գործ ունենք: Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքները կապված են նաև Ղազախստանում իրենց ծավալապաշտական նպատակների, ծրագրերի տապալման հետ:

«Ադրբեջանը շարունակում է իր հայատյացության քաղաքականությունը և շարունակում է իր ծավալապաշտական քայլերը: Ադրբեջանը չի տարանջատում Հայաստան, Արցախ, որտեղ հայ են տեսնում, ուզում են ոչնչացնել, և սա երկար տարիներ Ադրբեջանի պետականաշինության գլխավոր գաղափարներից մեկն է:

Ադրբեջանի նման պահվածքը կանխատեսելի է, և այստեղ որևէ նոր բան չկա: Մենք երկար տարիներ առնչվում ենք այս երկրի հետ և պետք է լավ պատկերացնենք՝ ում հետ գործ ունենք:

Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքները կապված են նաև Ղազախստանում իրենց ծավալապաշտական նպատակների, ծրագրերի տապալման հետ: Եթե Ղազախստանում հաջողեին պանթուրքիստական ծրագիրը, մեր դեմ նոր պատերազմն ուղղակի անխուսափելի էր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքներին:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի համար սադրանքների դիմելու համար կան հատուկ առիթներ, իրենց համար հիշարժան օրերի նախօրեին սկսում են ինչ-որ գործողությունների դիմել:

«1990թ. հունվարի 13-ից սկսած՝ ավելի քան մեկ շաբաթ Բաքվում տեղի է ունեցել հայերի ջարդը, այդ բոլոր իրադարձություններին ընդառաջ, դրանից անմիջապես հետո ակտիվանում են»,- հայտարարեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, նշեց.

«Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել. պարզապես հիմա թիրախավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և ռուս խաղաղապահներին, ընդ որում դա անում է բավականին խորամանկ ձևով: Ալիևը վախենում է բացեիբաց խոսել Ռուսաստանի դեմ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներքո է փորձում հարվածել Ռուսաստանին:

Ադրբեջանը Արևմուտքում ասում է, որ Ռուսաստանի դեմ է, իսկ Ռուսաստանում ասում է, որ Արևմուտքի դեմ է: Ըստ Ադրբեջանի հաշվարկների՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը վերանում է որպես ինստիտուտ, այնուհետև էլ ավելի մեծ արշավ է սկսվելու Ռուսաստանի դեմ, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ է և իր այդ առաքելությունն իրականացնում է, նաև որպես այդ եռանախագահության անդամ»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը շեշտում է, որ ռուս խաղաղապահները Արցախում որպես ժանդարմներ չեն եկել, նրանք խաղաղապահներ են.

«Ադրբեջանը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից կրակում է, բնական է, որ այդ կրակոցը ոչ միայն մեր դեմ է, այլ նաև ռուս խաղաղապահների: Ադրբեջանի նպատակներից մեկը նաև հենց սա է, որպեսզի խարխլի ռուսական խաղաղապահ առաքելությունը:

Ադրբեջանը կդիմի սադրանքների, բայց քիչ հավանական է, որ կգնա լայնածավալ գործողությունների, բայց եթե Ղազախստանում իրենց սցենարը գործեր, գուցե դիմեր նման գործողությունների»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close