ՄիջազգայինՆորություններ

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է. Ստանիսլավ Զաս

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է:  «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 

«Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը, հինգ տարածաշրջաններում այն արդեն չեղյալ է հայտարարվել, վաղը դեռ մի շարք տարածաշրջաններում այն կչեղարկվի», — ասել է Զասը:

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է  սահմանափակումների փուլային մեղմացում, բայց, այնուամենայնիվ, սա նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:

 

«Երեւում է, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է: Խոսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղաժամ կլինի», — նշել է Զասը:

 

 

Back to top button
Close