ՄիջազգայինՆորություններ

Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը

Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով:

Այդ մասին հաղորդել է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաեւ պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:

Back to top button