Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ճանապարհային ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Վերջինս տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։
Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզում են՝ հնարավո՞ր է՝ նշավ վթարի հետևանքով հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ դիմած լինեն։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Կ. Բաղյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գառնիի բաժանմունք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: