ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Մեր հանրությունը, ցավոք, չունի օրենքի և պարտականությունների համընդհանուր լինելու ընկալումը»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Ղազախստան զորամիավորում ուղարկելը պայմանավորված էր նրանով, որ ինչպես ասվում է «Կնքահայրը» ֆիլմում, «Հայաստանին առաջարկ է արվել, որը նա չէր կարող մերժել։ Սակայն, նրա խոսքերով, նույնիսկ այդ պարագայում կարելի էր ավելի արժանապատիվ կեցվածք դրսևորել և բացատրել ռազմավարական դաշնակցին, որ Ադրբեջանի նախագահին երկու ամիս առաջ հաղթանակի առիթով շնորհավորած Տոկաևին աջակցել չենք կարող։

Ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանի հղումը արցախյան պատերազմում ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ, թեկուզ և ուշացած, բայց դրական քայլ է և ֆիքսում է այդ իրողությունը հետագայի համար։

««Խաղաղության դարաշրջանը», որի մասին խոսում է այս կառավարությունը, սուտ է, ինչպես սուտ է գրեթե ամեն ինչ, ինչ իրենք հռչակում են։ Մասնավորապես, համակարգային կոռուպցիայի վերացման մասին, չնայած մենք ամեն օր տեսնում ենք այդ կոռուպցիայի դրսևորումները։  Բայց, ավաղ, իրենց դեռ լսողներ կան։

Արդարության պահանջարկ հանրության մոտ միշտ առկա է, և 2018թ. հենց դրա դրսևորումն է, այլ հարց է, որ այս կառավարությունը ոչ մի քայլ չի արել այդ տգեղ, այլանդակ երևույթների մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Սակայն մեր հանրությունը, ցավոք, չունի օրենքի և պարտականությունների համընդհանուր լինելու ընկալումը, որ եթե մի բան չի կարելի, չի կարելի բոլորին անխտիր»,-նշեց Քոչարյանը:

Back to top button
Close