ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում արձանագրվել է կորոնավարակի ամենաբարձր ցուցանիշը

Թուրքիայում 1 օրում 74 հազար 266 մարդու մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր:

Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կատարված թեստերի քանակը եղել է 430.253: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 137 քաղաքացի:

Ուշագրավ է, որ վարակման այս բարձր ցուցանիշն արձանագրվում է այն պայմաններում, երբ երկրի չափահաս բնակչության 83.7 տոկոսը ստացել է պատվաստման 2-րդ դեղաչափը: 1-ին դեղաչափը ստացողների քանակը կազմում է երկրի չափահաս բնակչության 92.08 տոկոսը: Սրան զուգահեռ ակտիվորեն ընթանում են նաև 3-րդ դեղաչափի պատվաստումները:

Ընդհանուր առմամբ մինչև օրս երկրում կատարվել է 137.428 դեղաչափի պատվաստում:

Back to top button
Close