ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Որքան հզոր լինի ՀԱՊԿ-ը, այնքան հզոր կլինի Հայաստանը, բայց ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները վատթարացրել է Փաշինյանը»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը խոսել է Ղազախստանում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահներ ուղարկելու փաստի մասին:  Անդրադառնալով հարցադրմանը, թե Հայաստանը ունե՞ր այլընտրանք, կարո՞ղ էր ընդդիմանալ և Ղազախստան զորամիավորում չուղարկել, Հայկ Մամիջանյանը նախ նշել է.

«ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները վատթարացել են Փաշինյանի աշխատանքի արդյունքում: Պետք չէր ժամանակին ՀԱՊԿ գործող քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, առանց հետկանչի մեխանիզմ իրականացնելու, քրեական հետապնդում սկսել Հայաստանում: Դա խայտառակություն էր, նաև որի արդյունքում մենք ամենատարբեր հարցերում  ունենք որոշակի տարընթերցումներ ՀԱՊԿ-ի հետ»:

Հայկ Մամիջանյանը միևնույն  ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ-ի ազդեցիկության, կշռի բարձրացումը բխում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերից, այդ թվում Հայաստանի:

«Այն ցնդաբանությունները, որոնք ասում է ՀՀ, ցավոք սրտի, Անվտանգության խորհրդի քարտուղարը, թե իբր Հայաստանը ցույց տվեց, թե ինչպես է պետք հակազդել կամ կազմակերպել աշխատանքները ՀԱՊԿ-ում, սրանք իհարկե ցնդաբանության գագաթնակետն են, որովհետև պարոն Գրիգորյանը որևէ աղերս չունի Անվտանգության խորհրդի քարտուղար լինելու հետ, որևէ կոմպետենցիա չունի դրա հետ կապված, և այս տարիների ընթացքում իր աշխատանքը բացի վնասից որևէ օգուտ չի տվել:

Փաստացի արձանագրենք հետևյալը. անկախ այս իրադարձություններից՝ որքան հզոր լինի ՀԱՊԿ-ը, այնքան հզոր կլինի Հայաստանը՝ հաշվի առնելով, որ այն մեր արտաքին քաղաքական հիմնական անվտանգային ամպհովանոցն է»:

Հարցադրմանը, թե այս տեսանկյունից Հայաստանը ճի՞շտ է արել՝ զորքեր ուղարկելով Ղազախստան, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Կարող ենք այդպես էլ դիտարկել»:

Նա նաև նկատում է՝ եթե իսկապես Ղազախստանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածություն կա, Հայաստանը՝ որպես այդ խմբերի վնասը իր վրա կրող պետություն, պետք է խոսի և հետամուտ լինի 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչների ներգրավվածության հարցը բարձրաձայնելուն:

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ օնլայն նիստում Փաշինյանը խոսեց ահաբեկչական խմբերի մասին, բայց նորից ոչ մի հասցեական կետ: Ընդ որում, հաշվի առնելով Ղազախստանի դիրքը և հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, որևէ տեսանկյունից խնդրահարույց կամ «ոչ գործընկերային» չէր դիտվի, եթե ինքը երեկ հասցեական շեշտադրեր, որ այդ ահաբեկչական առաջին մուտքը մեծ տարածաշրջան՝ լայն իմաստով, իրականացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

 

Back to top button
Close