ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Լուրերի առաջին հաղորդավարուհին՝ դեմքի դաջվածքով. նրան կարելի է և դրա համար պատճառ կա

Օրինան պատմել է, որ 5 տարի առաջ դաջվածք է արել իր դեմքին, եւ այն ժամանակ չի էլ պատկերացրել, որ հաղորդավարուհի է լինելու:

Նոր Զելանդիայի հեռուստատեսությունն աշխատանքի է ընդունել հաղորդավարուհու, ով ունի գրավիչ արտաքին և ճարտար լեզու։

Բայց աղջկա հանդեպ ուշադրությունն այլ փաստով է պայմանավորված. նրա դեմքին մեծ դաջվածք է երևում: Աղջկա անունն Օրինա է, նա բնիկ մաորի ցեղախմբի ներկայացուցիչ է։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mirfactov.com:

Նորզելանդական այս բնիկ ժողովրդի ներկայացուցիչներն իրենց զարդարում են տարբեր դաջվածքներով։ Նախշերը դաջվում են ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի վրա: Օրինան պատմել է, որ 5 տարի առաջ դաջվածք է արել իր դեմքին, իսկ այն ժամանակ չի էլ պատկերացրել, որ հաղորդավարուհի է լինելու։

Անցյալ տարի աղջկան հաջողվել է մշտական ​​աշխատանք գտնել հայտնի հեռուստաալիքներից մեկում, սակայն նա հայտնի է դարձել միայն մեկ տարի անց:

Լրատվական ծառայության աշխատակիցներից մեկը հիվանդության պատճառով չի կարողացել ընդունել հերթափոխը, եւ Օրինան ստիպված է եղել նրա փոխարեն դուրս գալ ուղիղ եթեր։

«Ես անկեղծորեն զարմացած էի, ես շատ հպարտ եմ, որ հաղորդեցի երեկոյան վերջին նորությունները: Թույլ մի տվեք ուրիշներին սահմանափակել ձեզ: Եթե ​​դուք այս կամ այն մշակույթի կրողն եք, հետևեք դրա ավանդույթներին»,-հայտարարել է հաղորդավարուհին:

Back to top button
Close