ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ռադիոկառավարվող XRC Brawler տանկը հզորություն-զանգված հարաբերակցության տվյալներով գերազանցում է Ferrari 458-ին

Անիվների, թրթուրների և շասսիի եզակի կառուցվածքը թույլ է տալիս XRC Brawler տանկին հաղթահարել ջրային խոչընդոտներն ամֆիբիա ռեժիմում:

Բրիտանական Xtreme RC ստարտափը ներկայացրել է թրթուրավոր եզակի ռոբոտային մեխանիզմը՝ XRC Brawler-ը, որն իր դասի ամենաարագ և ամենաարդյունավետ սարքն է:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Նորույթն ունի 820x448x287 մմ ընդհանուր չափսեր և 21 կգ զանգված։ Շասսին պատրաստված է բարձր ամրության 7075-T6 ալյումինե խառնուրդից։ Երկու Hobbywing 2200kv շարժիչները թույլ են տալիս զարգացնել 56 կմ/ժ առավելագույն արագություն: Արդյունքում սարքն ունի հզորություն-զանգված ավելի լավ հարաբերակցություն, քան Ferrari 458-ը: Ընդ որում, նորույթի դյուրանցանելիությունը շատ ավելի բարձր է։

Ինքնավար շահագործումն ապահովվում է վերալիցքավորվող լիթիում-պոլիմերային 12 մարտկոցներով։

Անիվների, թրթուրների և շասսիի եզակի կառուցվածքն ապահովում է տեղաշարժման բարձր հուսալիություն արտաճանապարհներին և թույլ է տալիս XRC Brawler տանկին հաղթահարել ջրային խոչընդոտներն ամֆիբիա ռեժիմում:

Back to top button
Close