Երեխան ծնվել է հազվագյուտ պաթոլոգիայով՝ ներքին օրգանները որովայնից դուրս
Անգլիայում բժիշկներն արձանագրել են յուրահատուկ փոքրիկի ծնունդը, ում մոտ ախտորոշվել է հազվագյուտ պաթոլոգիա՝ գաստրոշիզիս։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mirfactov.com-ը:
Այս վիճակը բնածին է և ենթադրում է որովայնի ճեղքի առկայություն, որտեղից տեսանելի են մի քանի օրգաններ, այդ թվում՝ աղիքները։ Աղիքների մի մասն անցքից անցնում է դուրս։ Ստամոքսն ու լյարդը նույնպես կարող են հայտնվել որովայնի խոռոչից դուրս:
Ապագա մայրը խնդրի մասին իմացել է ուլտրաձայնային հետազոտությունից հետո։ Իհարկե, կինը ցնցված էր. նա առաջին անգամ էր լսում նման պաթոլոգիայի մասին:
Բժիշկները նախատեսել են բնական ծննդաբերություն, սակայն հետո փոխել են որոշումը՝ նախընտրելով վիրահատական մեթոդը։
Երեխայի ծնվելուց հետո նրան ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, և որպեսզի ներքին օրգանները չտուժեն, դրանք դրել են փաթեթի մեջ։
Բժիշկները վիրահատություն են կատարել, որի միջոցով արտանկած աղիքները վերադարձվել են խոռոչ: Փոքրիկ տղան հիվանդանոցում անցկացրել է մոտ մեկ ամիս։
«Մենք վերջապես տանն ենք, և սա նվեր է մեր ողջ ընտանիքի համար: Մենք նրան տվել ենք Կոա անունը»,-հայտնել է կինը: